Երկուշաբթի , 9 Մարտի 2026

Իրանի ուղղությամբ հրթիռներն արձակվում են հարևան երկրների բնակելի թաղամասերից

Իրանի ուղղությամբ հրթիռներն արձակվում են հարևան երկրների բնակելի թաղամասերից

Sun, 08 Mar 2026 23:30:59 +0400


Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային X սոցիալական ցանցում հայտնել է, որ Իրանի տարածքի ուղղությամբ հրթիռներն արձակվում են հարևան երկրների բնակելի թաղամասերից։

«Դիմում եմ նրանց, ովքեր համառորեն անտեսում են տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին/օբյեկտներին մեր պաշտպանական հարվածների հիմնավորումը. Իրանի ուղղությամբ հրթիռներն արձակվում են հարևան երկրների տարածքում գտնվող բնակելի թաղամասերից, իսկ ամերիկյան կործանիչները Իրանին հարվածելու համար օգտագործում են հարևան պետությունների օդային տարածքը, ինչը վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը»,- գրել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիան հայտնել էր, որ Իրանը հարվածել է թագավորության տարածքում գտնվող բնակելի թաղամասի։ Դրա հետևանքով զոհվել է երկու օտարերկրացի, ևս 12 մարդ վիրավորվել է։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլահ» շարժումը։ Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանը հայտարարել է նոր գերագույն առաջնորդի նշանակման մասին

Իրանը հայտարարել է նոր գերագույն առաջնորդի նշանակման մասին Sun, 08 Mar 2026 22:16:56 +0400 Իրանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով