Թուրքիան զորք է տեղափոխում Հյուսիսային Կիպրոս
Mon, 09 Mar 2026 17:00:39 +0400

Այսօրվանից՝ մարտի 9-ից, Թուրքիան զորքեր տեղափոխի Հյուսիսային Կիպրոս։ Մասնավորապես խոսքը վերաբերվում է վեց միավոր F-16 կործանիչներին։ Այս մասին հայտնում է Cumhuriyet պարբերականը, վկայակոչելով Հյուսիսային Կիպրոսի պաշտոնական աղբյուրներին։ Համաձայն հաղորդման, դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով։
Հիշեցնենք, որ այս հարցը, ինչպես նաեւ՝ Իրանական հակամարտության հարցը գտնվելու է թուրքական կառավարության մարտի 9-ի նիստում, որը վարելու է նախագահ Թայիփ Էրդողանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր