Երեքշաբթի , 10 Մարտի 2026

Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան

Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան

Tue, 10 Mar 2026 11:07:08 +0400


Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը շարունակում է ներկայացնել նախաձեռնության ծրագրային դրույթները։

«Մանկավարժի նվազագույն աշխատավարձը կսահմանենք 400 000 դրամ։ Նախատեսում ենք մանկավարժական հատուկ կենսաթոշակ՝ 200 000 դրամ։ Կենսաթոշակի անցնելուց հետո ուսուցիչը հնարավորություն կունենա շարունակել աշխատել կա’մ որպես մանկավարժ, կա’մ որպես մանկավարժական խորհրդատու։ Կսահմանենք հստակ սոցիալական երաշխիքներ՝ անվճար բուժօգնություն, անվճար վերապատրաստում, հանրային տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն և մատչելի բնակարանի ձեռքբերման հնարավորություն։ Մանկավարժները կներգրավվեն համայնքային և պետական կառավարման խորհուրդներում։ Մանկավարժությունը պարզապես մասնագիտություն չէ․ մանկավարժությունը պետություն կառուցելու առաքելություն է»,-նշել է Սարգսյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի մասին եւ՛ լավ, եւ՛ ամեն ինչ

Իրանի մասին եւ՛ լավ, եւ՛ ամեն ինչ Mon, 09 Mar 2026 14:45:38 +0400 ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով