Չորեքշաբթի , 11 Մարտի 2026

Երևանցիները կանգառասրահ են պահանջում

Երևանցիները կանգառասրահ են պահանջում

Wed, 11 Mar 2026 12:53:07 +0400


Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը անդրադարձել է Տիչինա–Շերամ խաչմերուկում առկա տրանսպորտային խնդիրներին։

Աղեկյանը նշել է, որ քաղաքացիները երկար ժամանակ է՝ պահանջում են այդ հատվածում կանգառասրահ տեղադրել։ Նրա խոսքով՝ տվյալ վայրում հասարակական տրանսպորտի սպասող քաղաքացիները կանգնում են բանուկ ճանապարհի հատվածում, որտեղ ստեղծվել է վտանգավոր իրավիճակ։

Ավագանու անդամի գնահատմամբ՝ հատկապես խնդիր է առաջանում այն պայմաններում, երբ ուղևորափոխադրումների սակագինը բարձրացել է, սակայն սպասարկման պայմանները չեն բարելավվել։ Նա ընդգծել է, որ այդ հատվածում չկա ոչ մի ծածկ, որտեղ մարդիկ կարող են պատսպարվել արևից, անձրևից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ 

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը 2025-ի տարեվերջին փոխվել է։ Տեղեկացանք, որ նրա նկատմամբ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով