Շաբաթ , 29 Օգոստոսի 2026

Պահանջում եմ դատական համակարգից ըստ էության քննել ու լուծել Վեհափառի մեղադրանքը

Պահանջում եմ դատական համակարգից ըստ էության քննել ու լուծել Վեհափառի մեղադրանքը

Sat, 29 Aug 2026 10:32:04 +0400


Երբ դատավորները հաջորդաբար հրաժարվում են գործից (ծիծաղ առաջացնող պատճառներով), դա վկայում է համակարգում ամեն մի մարդ-դատավորի սեփական անձի ինքնապահպանման բնազդի մասին, որը հաղթում է արդարադատության գաղափարին:

Յուրաքանչյուրը փորձում է «գնդակը փոխանցել» հաջորդին՝ խուսափելով պատասխանատվությունից: Չինովնիկների կաստայի վերածված դատական համակարգի փխրունության պատճառներից մեկը ԲԴԽ-ի ֆունկցիոնալ գոյության բացակայությունն է:

Վերջապես իմ ու շատերի բնական պահանջն է, որ դատավորը գործի բացառապես պարտքի կոչով, այլ ոչ թե հետևանքների հաշվարկով: Արդարադատությունը չի կարող գոյություն ունենալ առանց խիզախության:
Դատավորը չի կարող ընտրել իր գործերը, ինչպես բժիշկը չի կարող ընտրել իր բուժառուին: Դատավորը պարտքի կոչով պարտավոր է դեմ առնել ճնշմանը, այլ ոչ թե փախչի դրանից:

Եթե չունեք հանրության համար ընկալելի որոշում կայացնելու ունակություն կամ խիզախություն, ապա հրաժարվեք պատասխանատու ֆունկցիայից կամ գնացեք սովորեք «մասիսներից» ու «մացոներից». Գոնե նրանք որոշում են կայացնում…

Պահանջում եմ դատական համակարգից ըստ էության քննել ու լուծել Վեհափառի և մյուսների գործով` զզվանք առաջացնող մեղադրանքը: Հասել ենք այն աստիճանի, որ դատական համակարգից պահանջում ենք ոչ թե իրավունքի վրա հիմնված արդարադաություն, այլ պարզապես ձևական (ընթացակարգային) արդարադատություն:

Արթուր Ղամբարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վենետիկի հանձնաժողովը Փաշինյանի ասածի ճիշտ հակառակն է պահանջում

Վենետիկի հանձնաժողովը Փաշինյանի ասածի ճիշտ հակառակն է պահանջում Mon, 24 Aug 2026 20:45:05 +0400 Նիկոլ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով