Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Երկիրը չի կարող առաջ շարժվել նույն մտածողությամբ և նույն սխալներով

Երկիրը չի կարող առաջ շարժվել նույն մտածողությամբ և նույն սխալներով

Sun, 10 May 2026 17:10:58 +0400


«Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գորիսում կայացած հանդիպման ընթացքում, դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանն իր ելույթում պատմեց քաղաքացիների հետ հանդիպումների և շփումների մասին՝ նշելով, որ մարդկանց ամենամեծ պահանջը այսօր անվտանգ, արժանապատիվ և կանխատեսելի ապագա ունենալն է։ Նա անդրադարձավ նաև իրենց ընտանիքի անցած ճանապարհին, տարիների աշխատանքի և տնտեսության զարգացման ուղղությամբ իրականացված ծրագրերին՝ ընդգծելով, որ իրական արդյունքները ստեղծվում են ոչ թե խոսքերով, այլ հետևողական աշխատանքով։ «Այսօր Ալիևը հայտարարում է, թե իրենք պետք է վերադառնան իրենց «պատմական հողեր», և դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան լուրջ է իրավիճակը և որքան կարևոր է ունենալ ուժեղ ու ազգային պետություն»,- նշեց նա։ «Պարտված ղեկավարը պետք է հեռանա։ Երկիրը չի կարող առաջ շարժվել նույն մտածողությամբ և նույն սխալներով։ Մեզ պետք է փոփոխություն՝ ոչ թե վերադարձ դեպի անցյալ կամ շարունակություն ներկայի, այլ ապագայի Հայաստան»,- ընդգծեց Նարեկ Կարապետյանը։ «Մենք ինչ խոստանում ենք, անելու ենք։ Մեր խոսքի արժեքը գործն է»։

Նարեկ Կարապետյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Եթե ուսուցիչը կամավոր ատեստավորման գնալ չի ցանկանում, ուրեմն դպրոցի տնօրենը տգետ է

«Հրապարակ»․ Եթե ուսուցիչը կամավոր ատեստավորման գնալ չի ցանկանում, ուրեմն դպրոցի տնօրենը տգետ է Sat, 12 …