Հինգշաբթի , 24 Սեպտեմբերի 2026

Նույն դպրոցում միանգամից 27 երկվորյակ է սովորում

Նույն դպրոցում միանգամից 27 երկվորյակ է սովորում

Thu, 24 Sep 2026 21:30:52 +0400


Թուրքիայի Իզմիր քաղաքի Makbule Süleyman Alkan դպրոցում միաժամանակ քսանյոթ երկվորյակային զույգ է սովորում։ Այս մասին հայտնում է «Haber7»-ը։ Հանրակրթական դպրոցը գործում է Բուջայի շրջանում 2003 թվականից։ Ունի 1600 աշակերտ։ Դպրոցի տնօրեն Հասան Բասրի Քարաօղլուն պարբերականի հետ զրույցում ասել է, որ դպրոցը արդեն հասցրել է շրջանում ստանալ «երկվորյակների դպրոց» անվանումը։

Ուշագրավ է, որ այս հանգամանքը աշխատում է դպրոցի օգտին։ Շատ ծնողներ ցանկանում են, որ իրենց երեխաները սովորեն հենց «երկվորյակների դպրոցում»։ Ուսուցիչներն էլ ասել են, որ սկզբում շփոթել են երկվորյակներին, սակայն հետո արդեն սովորել են զատորոշել, թե երկվորյակներից ով ով է։ Երկվորյակներն իրենք էլ տարբեր կերպ են արձագանքում։ Ոմանք ուրախ են որ իրենց երկվորյակ քրոջ կամ եղբոր հետ նույն դպրոցում նույն դասարանում են, ոմանք էլ ասում են, որ նեղվում են, երբ իրենց միշտ շփոթում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մենք պետք է ավելի վատ բաների սպասենք

«Հրապարակ»․ Մենք պետք է ավելի վատ բաների սպասենք Wed, 23 Sep 2026 09:45:42 +0400 Մեր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով