Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Անտեղյա՞կ են

Անտեղյա՞կ են

Thu, 24 Sep 2026 21:45:50 +0400


Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ սեպտեմբերի 11-ի դրությամբ Տավուշի մարզում փայտածուխի արտադրության քանի՞ արտադրամաս է գործում, ո՞ր համայնքում՝ քանի՞ հատ։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզում փայտածուխի արտադրամասերի թվի վերաբերյալ առաջարկում ենք դիմել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին»:

Եթե Տավուշի մարզպետն ու իր աշխատակազմը չգիտեն, թե մարզում քանի փայտածուխի արտադրամաս է գործում, ապա ինչո՞ւ է Տավուշի մարզպետի աշխատակազմում գործում գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունը։ Փայտածուխի արտադրամասերը շրջակա միջավայրին մեծ վնաս են հասցնում, օդն աղտոտում, ուստի մենք լիարժեք իրավունք ունենք տեղեկանալու դրանց քանակի եւ տեղակայման մասին ու հաղորդելու մեր ընթերցողներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչու մեկ օր անց միայն հայտնեցին Տավուշի սահմանը հատած ադրբեջանցու մասին

Ինչու մեկ օր անց միայն հայտնեցին Տավուշի սահմանը հատած ադրբեջանցու մասին Thu, 22 Oct 2026 …