Շաբաթ , 28 Նոյեմբերի 2026

Մարզպետարանում անտեղյա՞կ են

Մարզպետարանում անտեղյա՞կ են

Wed, 04 Nov 2026 20:45:28 +0400


Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել՝ մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող պետական բուժհիմնարկների միավորման ի՞նչ ծրագիր կա, այդ միավորումը ե՞րբ է լինելու։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայության բուժհիմնարկների միավորման հարց ներկայումս չի քննարկվում»։ Հայաստանում ընթանում են առողջապահական ենթակառուցվածքների խոշորացման ու կենտրոնացման գործընթացներ։ Տավուշի մարզի գյուղական բժշկական հիմնարկների աշխատակիցները խոսում են առաջիկայում գյուղական բուժհիմնարկների միավորման համացանցում քննարկվող նախագծի մասին, որ այդ բուժհիմնարկները միավորվելու են մարզի բժշկական կենտրոնների հետ, որի արդյունքում գյուղական բուժհիմնարկների տնօրենները աշխատելու են որպես սովորական բժիշկներ, իսկ այդ հիմնարկների հաշվապահները կրճատվելու են։ Բայց մարզպետարանը որոշել է մինչեւ վերջին պահը ժխտել ակնհայտն ու անխուսափելին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Աղբն այրում են` նոր աղբի համար տեղ բացելով

«Հրապարակ». Աղբն այրում են` նոր աղբի համար տեղ բացելով Thu, 19 Nov 2026 10:15:13 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով