Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Բարեկարգ ճանապարհը նորոգո՞ւմ են, թե՞ փող քերում

Բարեկարգ ճանապարհը նորոգո՞ւմ են, թե՞ փող քերում

Thu, 24 Sep 2026 21:15:09 +0400


Սկսվել է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի սկզբանամաս-Հովք հատվածի վերանորոգումը։ Այդ նպատակով քերում են ասֆալտի ծածկը, որպեսզի ասֆալտի նոր շերտ փռեն։ Միջպետական ճանապարհի այդ հատվածը բարվոք վիճակում էր, նորոգման կարիք չկար։ Այդ ճանապարհով մշտապես երթևեկող վարորդներն ասում են, որ չեն հասկանում լավ որակ ունեցող ճանապարհը վերանորոգելու իմաստը։ Վարորդները կարծում են, որ այդ կերպ ասֆալտով «փող են քերում»։

Նախկինում ճանապարհների նորոգման ժամանակ ճանապարհի եզրին տեղեկատվական ցուցանակ էր տեղադրվում, որտեղ տեղեկություններ էին նշվում ծրագրի մեկնարկի, ավարտի, ծրագրի արժեքի, ֆինանսավորման աղբյուրների, կապալառու կազմակերպության և այլնի մասին։ Ն․ Փաշինյանի իշխանության օրոք նման ցուցանակներ չեն տեղադրվում, երևի չեն ուզում, որ Հայաստանի հպարտ քաղաքացիները՝ 3 միլիոն վարչապետներն իմանան,թե վերանորոգման անվան տակ ինչքան մեծ փողեր են ծախսում իրենց իսկ վճարած հարկերից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե իմ որդին այդպես է որոշել՝ նրան կանաչ ճանապարհ եմ մաղթում. Գագա Առուշանյան

Եթե իմ որդին այդպես է որոշել՝ նրան կանաչ ճանապարհ եմ մաղթում. Գագա Առուշանյան Wed, 21 …