Հինգշաբթի , 12 Մարտի 2026

Ինչու է Հայաստանը հայտնվել այս վիճակում

Ինչու է Հայաստանը հայտնվել այս վիճակում

Thu, 12 Mar 2026 11:28:14 +0400


Բոլոր նրանց, ովքեր դեռ կասկած ունեն, որ թե՛ պատերազմից, թե՛ հետպատերազմական արհավիրքներից, Արցախի հայաթափումից, Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայից և Ադրբեջանի բոլոր պայմաններին հնազանդորեն համաձայնելուց կարելի էր խուսափել, եթե պետության ղեկին կանգնած մարդը որևէ պատկերացում ունենար, թե ինչ բան է դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և ինչ արժեք ունի խոսքը, պարզապես խորհուրդ եմ տալիս լսել Փաշինյանի ելույթի միայն մեկ հատվածը։

Մարդը գնացել է Եվրոպական խորհրդարանի ամբիոնից և պատմում է, թե Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսները խախտել են ինչ-որ իրեն հայտնի հոգևոր կանոններ, ազդեցության գործակալներ են և ուզում են խանգարել իր «խաղաղությանը»։
Եթե չեք պատկերացնում, թե ինչ անհեթեթ, լավագույն դեպքում՝ ծիծաղելի, իսկ վատագույն դեպքում՝ արգահատելի տպավորություն կարող է թողնել նման ելույթը դահլիճում նստածների վրա, ես դա բառերով չեմ կարողանա նկարագրել։

Իսկ եթե պատկերացնում եք, ապա նաև դժվար չէ հասկանալ, որ մարդը 2018-ից ի վեր՝ ո՛չ արցախյան բանակցային գործընթացում, ո՛չ պատերազմից առաջ, ո՛չ դրա ընթացքում, ո՛չ դրանից հետո, և ո՛չ էլ մինչև այսօր, հենց այսպես էլ չի հասկացել, թե որտեղ ինչ կարելի է ասել, ինչ չի կարելի ասել, ինչ են քեզանից ակնկալում, ինչը որևէ մեկին չի հետաքրքրում, և ինչն է մատնում քո թուլությունը, տգիտությունը, վախերը և պարզ տկարամտությունը։

Ինչու է Հայաստանը հայտնվել այս վիճակում՝ հարցի պատասխանը հենց այս պարզ իրականության մեջ է։

Վարդան Օսկանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Սպարտակ» մարզադաշտի վարույթով ՔՊ-ական պաշտոնյա է անցնում

«Սպարտակ» մարզադաշտի վարույթով ՔՊ-ական պաշտոնյա է անցնում Wed, 11 Mar 2026 21:15:00 +0400 2 տարի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով