Հինգշաբթի , 12 Մարտի 2026

545 մլն դրամ արժողությամբ ինչ տեսախցիկների մասին է խոսքը

545 մլն դրամ արժողությամբ ինչ տեսախցիկների մասին է խոսքը

Thu, 12 Mar 2026 12:08:10 +0400


Հայաստանի կառավարությունը հաստատել է որոշում, որով նախատեսվում է տեսախցիկներ ձեռք բերել ընտրատեղամասերում քվեարկության գործընթացը տեսանկարահանելու համար։ Այդ նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կծախսի շուրջ 545 միլիոն դրամ։

Ըստ գործող ընտրական կարգավորումների՝ քվեարկության ընթացքը պետք է տեսանկարահանվի այն ընտրատեղամասերում, որտեղ սպասարկվում է 300-ից ավելի ընտրող։ Հայաստանում նման ընտրատեղամասերի թիվը մոտ 1800 է։ Ընդհանուր առմամբ համապետական ընտրությունների ժամանակ ձևավորվում է մոտ 2000 ընտրատեղամաս։

Տեսանկարահանման գործընթացը կազմակերպելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մրցութային կարգով ընտրում է այն ընկերությանը, որը կապահովի անհրաժեշտ տեխնիկական միջոցները և սպասարկումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով