«Հրապարակ»․ Իր խոստումները նման են 3-րդ դասարանում գրած բանաստեղծություններին

«Հրապարակ»․ Իր խոստումները նման են 3-րդ դասարանում գրած բանաստեղծություններին

Fri, 13 Mar 2026 10:15:10 +0400


Մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մեր կարեւոր խնդիրներից է այն, որ փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերի եւ եղբայրների էմոցիաները չշահարկվեն՝ նրանց սին հույսեր տալով: Մեր ռազմավարությունն այս հարցում շատ հստակ է. ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն եւ առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք արդեն սկսել ենք նրանց բնակավորման ծրագիրը, որի շահառու են դարձել 4 հազար 886 ընտանիքներ…»։ Ապա կրկին շնորհակալություն է հայտնել Ալիեւին, ասել, որ պատրաստ է Ադրբեջանին հումանիտար միջանցք տրամադրել՝ Նախիջեւանի հետ կապվելու համար:

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանին խնդրեցինք մեկնաբանել այս հայտարարությունը: Նա ասաց. «Նիկոլ Փաշինյանի ասածը մեզ համար նորություն չէ: Այն կոչվում է մեղսակցություն միջազգային հանցագործությանը: Փաշինյանն այս հայտարարություններով աջակցում է Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությանը, չհաշված նրան, որ նա, որպես երկրի ղեկավար, ունի հստակ պարտականություն՝ մարդկանց իրավունքները պաշտպանելու: Մարդկանց շարքերում են նաեւ փախստականները: Առանց մեր վերադարձի հարցը քննարկելու չի կարող որեւէ խաղաղության հարց քննարկվել, ոչ միայն այդ հարցում, այլեւ շատ այլ հարցեր կան, որոնք չի կարելի կոծկել: Օրինակ` հայատյացության հարցը, Արցախում հայկական ժառանգությունը վտանգի տակ է, վանդալիզմի վառ դրսեւորումներ կան: Ջայլամի նման գլուխն ավազի մեջ մտցնելով՝ չի կարելի ասել` խաղաղություն է եւ հետայսու խաղաղություն է լինելու: Արցախցիների վերադարձի հարցը հաճախ համեմատում են ադրբեջանցիների վերադարձի հետ, սակայն այդտեղ չկան համեմատության եզրեր, այդ համեմատությունը սխալ է: Բոլոր հիմնական չափանիշներով տարբերություններն էական են: Նիկոլ Փաշինյանը 2021-ի իր նախընտրական ծրագրում Արցախի դեօկուպացիա էր խոստացել ընտրողներին, սակայն նրա խոստումները նման են երրորդ դասարանում գրված իր բանաստեղծություններին, կասի` բան է, ասել եմ: Այդ մարդը վաղուց իր բոլոր խոստումները սկզբունքորեն խախտել է: Նա այն գործիչը չէ, որի խոսքերը պետք է հղում անենք, իսկ նա դրանից իրեն վատ զգա»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ, էս ո՞ւր հասանք․Դավիթ Սանասարյան

Նիկոլ, էս ո՞ւր հասանք․Դավիթ Սանասարյան Fri, 13 Mar 2026 10:57:21 +0400 Նիկոլ, էս ո՞ւր հասանք։ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով