Կարապետյանի պայքարը օրեցօր ավելի լայն աջակցություն է ստանում

Կարապետյանի պայքարը օրեցօր ավելի լայն աջակցություն է ստանում

Fri, 13 Mar 2026 12:15:57 +0400


Քննչական կոմիտեի շենքի դիմաց անցկացված բողոքի ակցիայի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը արդեն ինը ամիս գտնվում է կալանքի տակ, որը նրանք համարում են ապօրինի։ Նրա խոսքով՝ չնայած այդ իրավիճակին, աջակիցների պայքարը չի դադարել, և օրեցօր այն ավելի լայն աջակցություն է ստանում։

Մանուկյանը նաև ընդգծեց, որ իրենց նախաձեռնած պայքարը միայն մեկ անձի ազատության համար չէ, այլ նաև ուղղված է այն բանին, որպեսզի իրավապահ համակարգի ներկայացուցիչները կարողանան աշխատել անկախ և ազատ՝ առանց արտաքին ազդեցությունների։

Նրա խոսքերով՝ հունիսի 7-ից արդարադատության համակարգը պետք է գործի բացառապես օրենքի հիման վրա և չկառավարվի որևէ «զանգով»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Պատերազմ եւ խաղաղություն»` Բոնդարչուկից մինչեւ BBC

«Պատերազմ եւ խաղաղություն»` Բոնդարչուկից մինչեւ BBC Wed, 11 Mar 2026 21:00:59 +0400 Ռուս մեծ գրող …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով