Ինչո՞ւ չեն համալրվում բարձր վարձատրվող այդ հաստիքները
Fri, 13 Mar 2026 21:15:29 +0400

Էկոպարեկային ծառայության ինտերնետային կայքում տեսանք, որ թափուր են այդ ծառայության Երևան քաղաքի և Արմավիրի մարզային վարչության, Շիրակի և Արագածոտնի մարզային վարչության, Վայոց ձորի և Արարատի մարզային վարչության․ Լոռու մարզային վարչության, Տավուշի մարզային վարչության պետերի հաստիքները: Սյունիքի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է Սասուն Մանուկյանը, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ Հովիկ Սաֆարյանը։
Հիշեցնենք, 2024 թվականի հունվարի 1- ից Անտառային կոմիտեի փոխարեն գործում է Էկոպարեկային ծառայությունը՝ նոր լիազորություններով։ Անցած 2 տարում, ըստ էության, հնարավոր չի եղել համալրել էկոպարեկային ծառայության մարզային վարչության պետերի հաստիքները, որոնք Հայաստանի պայմաններում բարձր վարձատրվող աշխատատեղեր են համարվում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր