Իրանը հարվածել է Իսրայելի ղեկավարությանը․ ինչ է հայտնի
Sat, 14 Mar 2026 14:00:18 +0400

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածել է 10 վայրի, որտեղ կարող էին գտնվել իսրայելցի առաջնորդներ։
Այս մասին հաղորդել է Al Jazeera-ն՝ հղում անելով ԻՀՊԿ-ին։
«Նպատակակետերը եղել են Իսրայելում իսրայելցի 10 առաջնորդների10 բնակավայրերը», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
ԻՀՊԿ-ն նշել է, որ 10 թիրախներից յոթը գտնվում էին Թել Ավիվում, երկուսը՝ Ռիշոն Լե Զիոնում և մեկը՝ Շոհամում։
Թե հարվածների արդյունքում ով է տուժել կամ զոհվել, տեղեկություններ չկան։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր