Երկուշաբթի , 24 Օգոստոսի 2026

Նարեկ Կարապետյանը շնորհակալություն է հայտնում երեկ դատարանի մոտ եկած բոլոր աջակիցներին

Նարեկ Կարապետյանը շնորհակալություն է հայտնում երեկ դատարանի մոտ եկած բոլոր աջակիցներին

Sat, 14 Mar 2026 20:10:15 +0400


Երեկ ժամեր շարունակ բազմաթիվ քաղաքացիներ Հակակոռուպցիոն դատարանի մոտ ակցիա էին իրականացնում՝ դատավորից պահանջելով իրականացնել արդարադատություն ու ազատ արձակել գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան»-ի կողմից վարչապետի թեկնածու հայտարարված Սամվել Կարապետյանին։ Ի վերջո, դատարանը մեկ ամսով երկարացրեց Կարապետյանի տնային կալանքը։

«Շնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր աջակիցներին: Ոչ ոք չի կարող լռեցնել մեզ:

Միասին մենք կառուցելու ենք ուժեղ Հայաստան։

Երեք ամսից Հայաստանի վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Արցախը Հայաստան է և վերջ»․ գերիների համար՝ մեղադրանք, ձեզ համար՝ ոչ

«Արցախը Հայաստան է և վերջ»․ գերիների համար՝ մեղադրանք, ձեզ համար՝ ոչ Mon, 24 Aug 2026 …