Որքան գումար է տրամադրել Սամվել Կարապետյանի ընտանիքը՝ կովիդի դեմ պայքարին (տեսանյութ)

Որքան գումար է տրամադրել Սամվել Կարապետյանի ընտանիքը՝ կովիդի դեմ պայքարին (տեսանյութ)

Sun, 15 Mar 2026 11:30:00 +0400


Արագ արձագանքում և աջակցություն կովիդի դեմ պայքարին։ Հայաստանում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով ազգային բարերար Սամվել Կարապետյանն ու Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ տրամադրեցին։

Նախ 100 մլն դրամ, որի կեսն ուղղվել էր Նորք ինֆեկցիոն հիվանդանոցին՝ բժշկական անձնակազմի խրախուսման ու ժամանակակից սարքավորումներով վերազինման համար, իսկ մյուս կեսը՝ հատուկ հաշվեհամարին՝ համաճարակի հաղթահարմանն ուղղված կառավարության ձեռնարկած միջոցառումներն իրակացացնելու համար։

Եվս 300,000 դոլար Սամվել Կարապետյանը տրամադրեց Շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, 100․000 դոլար էլ ուղղվեց կովիդի դեմ պայքարի և Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ քաղաքացիների տարհանման համար։

Բացի այս խոշորածավալ դրամական օգնությունը, երկրի համար այդ ծանր օրերին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ, Հայաստանում գործող տարեցների խնամքի կենտրոններին, էջմիածնի քաղաքապետարանին, ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվել են համապատասխան ախտահանիչ միջոցներ և խնամքի պարագաներ:

Աջակցություն է տրամադրվել նաև գյուղական համայքներին՝ սերմնացուի, պարարտանյութի ու անհրաժեշտ տեխնիկական միջոցների տեսքով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ Sat, 14 Mar 2026 00:43:15 +0400 Սամվել Կարապետյանը ևս …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով