Տանը կատակում եմ՝ ես եմ լինելու Հայաստանի առաջին կին վարչապետը․ Անի Քոչար
Sun, 15 Mar 2026 15:15:00 +0400

Լրագրող Անի Քոչարը «No ֆիլտր» հաղորդման ժամանակ խոսելով իր առաջիկա ծրագրերից հայտնել է․ «Ես երբեք չեմ հեռացել քաղաքականությունից»։
«Չնայած մայրությանն ու Հայաստանից դուրս ապրելուն՝ ես շարունակել եմ հասարակական ակտիվությունը, իսկ հիմա արդեն ունեմ կոնկրետ առաջարկ՝ մասնակցելու ԱԺ ընտրություններին»,- հայտնել է նա։ «Տանը կատակում եմ՝ ես եմ լինելու Հայաստանի առաջին կին վարչապետը»,- ասել է Անի Քոչարը՝ ընդգծելով, որ Հայաստանին պետք են կին ղեկավարներ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր