Հինգշաբթի , 19 Մարտի 2026

Բոլորիս զրկում են թթվածնից

Բոլորիս զրկում են թթվածնից

Tue, 17 Mar 2026 12:07:04 +0400


Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը հայտնել է, որ չորս տարի առաջ տնկված երկու սոսիները արմատավորվել և դարձել էին մեծ ծառեր, սակայն վերջերս դրանք հատվել են։

Նա նշել է, որ, իր տեղեկություններով, մի խումբ անձինք ծառերը հեռացրել են տեղից՝ արմատախիլ անելով դրանք։ Վարդանյանը քննադատել է քաղաքային կանաչապատման ընթացող ծրագիրը՝ պնդելով, որ որոշումների հետևանքով քաղաքը կորցնում է կանաչ տարածքները:

Նրա խոսքով՝ իրականացվող աշխատանքները ներկայացվում են որպես հին կամ ոչ կենսունակ ծառերի փոխարինման նախաձեռնություն, սակայն, ըստ նրա, դա կարող է բացասաբար ազդել քաղաքի էկոլոգիական միջավայրի վրա։

««Անունը դրել են «ոջլոտ և կենսունակությունը սպառած» ծառերի փոխարինման ծրագիր և դրա քողի տակ քաղաքը սաղարթից են զրկում։ Կանաչ կմախքն են ջարդում, ինչը չենք վերականգնելու տասնյակ տարիներ։ Բոլորիս զրկում են թթվածնից ու ստվերից»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով