Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

19-ամյա տղայի հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել

19-ամյա տղայի հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել

Tue, 05 May 2026 13:25:21 +0400


Համացանցում տարածված՝ 19-ամյա տղայի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ

ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա 2026 թվականի ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Մ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ՃՏՊ-ի ժամանակ վարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում, ուստի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) և միացվել նախաձեռնված քրեական վարույթին:

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Քրեական վարույթի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կոչ եմ անում իրավապահ մարմիններին անհապաղ ձեռնարկել միջոցներ

Կոչ եմ անում իրավապահ մարմիններին անհապաղ ձեռնարկել միջոցներ Wed, 03 Jun 2026 09:30:12 +0400 Հարգելի՛ …