Չորեքշաբթի , 3 Հունիսի 2026

Հույժ գաղտնի հարց Եղեգիսի համայնքապետարանում

Հույժ գաղտնի հարց Եղեգիսի համայնքապետարանում

Wed, 18 Mar 2026 19:45:55 +0400


Վայոց մարզի Եղեգիս համայնքի ավագանու նիստերի օրակարգային հարցերի մեջ նկատեցինք, որ ներառված են նաև «գաղտնի հարցեր»: Եղեգիսի համայնքապետի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանին հարցրեցինք, թե ի՞նչ գաղտնի հարցեր են պարբերաբար դրվում ավագանու նիստու քնարկմանը.

«Որ գաղտնի չլիներ` Ձեզ կասեի: Մեր երկրի պաշտպանության, անվտանգության հետ կապված հարցեր են, ի՞նչ խնդիր կա: Որոշում ենք մեր գույքը հատկացնե՞նք, թե՞ չհատկացնենք»: Մի քանի ավագանու նիստերում նման գաղտնի որոշումների մասին հարցեր կան` համայնքի գույքը հատկացնելը գաղտնի՞ եք պահում համայնքի բնակիչներից, ի՞նչ գույքի մասին է խոսքը. «Դա նույն գույքի խնդրի մասին ա` տարածքի հետ կապված բաժանման խնդիր ա եղել, հիմա չի գրանցվել, ըտենց ենք արել: Ավել բան չեմ կարող ասել, եթե ուզում եք իմանալ, մոտեցեք համապատասխան ձևով կտանենք` կներկայացնենք»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զելենսկու գրասենյակը նենգափոխում է ՀՀ-ում «ուկրաինական սցենարի» մասին խոսույթը

Զելենսկու գրասենյակը նենգափոխում է ՀՀ-ում «ուկրաինական սցենարի» մասին խոսույթը Wed, 03 Jun 2026 18:05:19 +0400 …