Հինգշաբթի , 26 Մարտի 2026

Սրա մասին պիտի իմանան բոլորը

Սրա մասին պիտի իմանան բոլորը

Fri, 20 Mar 2026 13:09:55 +0400


«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հայտնել է, որ Սյունիքի շրջանում ադրբեջանական զինված ուժերի անօրինական գործողությունները ներկայացվել են միջազգային կառույցներին։

Նա նշել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե ուղարկված գանգատներում հստակ օրինակներով բացահայտվել է, թե ինչպես են ներխուժումները վտանգի տակ դնում տեղացի բնակիչների անվտանգությունը։ Թաթոյանի խոսքով՝ ներխուժումների արդյունքում մարդիկ կորցրել են իրենց հողատարածքները և դժվարությամբ են ապահովում ընտանիքի կենսապահովումը։

«Մենք շարունակելու ենք այս հարցերը բարձրաձայնել միջազգային հարթակներում և ներկայացնել սահմանամերձ այլ բնակավայրերի փորձը՝ որպես վկայություն ադրբեջանական գործողությունների հետևանքների», – ընդգծել է Արման Թաթոյանը։

«Սրա մասին պիտի իմանան բոլորը: Կոնկրետ դեպքերով ցույց ենք տվել, որ մարդկանց ինչ վնասներ են պատճառում։ Մարդիկ կորցրել են հողատարածքներ, չեն կարողանում ապահովել իրենց ընտանիքի եկամուտն ու ապրուստը։ Մենք այս հարցերը մշտապես դարձնելու ենք միջազգային օրակարգի հարց»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ է քննարկվում Կառավարության նիստում

Ի՞նչ է քննարկվում Կառավարության նիստում Thu, 26 Mar 2026 11:06:01 +0400 Այսօր՝ մարտի 26-ին, մեկնարկել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով