Ուրբաթ , 14 Օգոստոսի 2026

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը


Նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ-ականները մուտք են գործել Սամսոնյանի և Սաղաթելյանի բնակարաններ խուզարկության համար և ձերբակալել նրանց։ Ավելի ուշ խուզարկություն է կատարվել AntiFake.am-ի գրասենյակում, ինչի արդյունքում առգրավվել է ողջ տեսանկարահանող տեխնիկան, բարձրախոսներն ու անգամ դրանց եռոտանիները։ Խուզարկությունից հետո ձերբակալվել է կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը (ով անազատության մեջ գտնվելուց գրեթե 60 ժամ անց ազատ է արձակվել): Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան իր տան բակից ձերբակալվել է կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանը (ով անազատության մեջ գտնվելուց մի քանի ժամ անց ազատ է արձակվել):
Նշենք՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են Ալեն Սիմոնյանի բողոքի հիման վրա, «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ Ալեն Սիմոնյանի քաղաքական գործունեությանը գնահատականներ տալու համար։
Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի համար դատարանը որպես խափանման միջոց է կիրառել երկամսյա կալանքը։

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԱՄՆ ազդեցիկ վերլուծական կենտրոնում քննարկվել են Հայաստանի առաջնահերթությունները. Դեսպան Նարեկ Մկրտչյանի այցը Hudson Institute

ԱՄՆ ազդեցիկ վերլուծական կենտրոնում քննարկվել են Հայաստանի առաջնահերթությունները. Դեսպան Նարեկ Մկրտչյանի այցը Hudson Institute Wed, …