Ինչ վրեժ են ուզում լուծել Ծառուկյանից
Fri, 20 Mar 2026 21:15:29 +0400

Խառը մենամարտերի ամերիկացի հայտնի մարզիկ Քոլբի Քովինգթոնը իր վերջին հարցազրույցում խոսել է UFC-ի աշխատանքի, գործունեության մասին և նշել, որ այնտեղ հաճախ մարզիկներին դնում են ընտրության առաջ. ընդունել պայմանները կամ երկար ժամանակ զրկվել մենամարտերից։
Քովինգթոնի խոսքով՝ մարզիկներին, որոնք չեն ընդունում առաջարկվող պայմանները, «սառեցնում են», ինչը նշանակում է, որ նրանք երկար ժամանակ չունեն օկտագոնում հանդես գալու հնարավորություն։ «Դու ընտրություն չունես. կա՛մ ընդունում ես UFC-ի պայմանները, կա՛մ մեկ տարի մենամարտ չես ունենա», – ասել է նա։
Մարզիկը որպես օրինակ մատնանշել է Արման Ծառուկյանին:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր