Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Կաթողիկոսին չեն թույլատրել մեկնել Վրաստան

Կաթողիկոսին չեն թույլատրել մեկնել Վրաստան

Sat, 21 Mar 2026 13:09:16 +0400


ԵՐԿՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՎՆԱՍՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես գիտեք, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը մահացել է:
Վրաց ուղղափառ եկեղեցուց ստացվել է հրավեր Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը ներկա գտվելու և մասնակցելու Աստվածային սուրբ պատարագին, որը տեղի է ունենալու սույն թվականի մարտի 22-ին:

Եղբայրական ժողովրդի այս մեծագույն վշտի պահին պատշաճ էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցի տեղի ունենալիք եկեղեցական սուրբ արարողություններին:
Վերոնշյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն էր առաջացել Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլատրել մի քանի օրով մեկնելու Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ Վրաստանի Հանրապետություն:

Այս կապակցությամբ միջնորդություն էի ներկայացրել քննիչին:
Այսօր ստացա քննիչի որոշումը միջնորդությունը մերժելու վերաբերյալ:

Ցավում եմ, բայց սա հերթական ակնհայտ անօրինական որոշումն է, որը մեր երկրի վարկանիշին մեծ վնաս է հասցնելու:

Փաստաբան Արա Զոհրաբյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվեց ամենամյա պատարագը

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվեց ամենամյա պատարագը Sun, 06 Sep 2026 …