ԱՄՆ-ն կորցրել է սեփական արտաքին քաղաքականության հանդեպ վերահսկողությունը․ նախարար

ԱՄՆ-ն կորցրել է սեփական արտաքին քաղաքականության հանդեպ վերահսկողությունը․ նախարար

Sat, 21 Mar 2026 18:30:30 +0400


Իրանի եմ ռազմական արշավանքը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները կորցրել է սեփական արտաքին քաղաքականության հանդեպ վերահսկողությունը՝ ապավինելով իսրայելական իշխանություններին։ Այս մասին հայտարարել է Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադըր բեն Համադ բեն Համուդ ալ-Բուսայիթին՝ The Economist-ում հրապարակած իր հոդվածում։ «Ամենամեծ սխալը, որն արեց ամերիկյան վարչակազմը, իհարկե այն էր, որ թույլ տվեց, որ իրեն ներքաշեն այս պատերազմի մեջ։ Սա Ամերիկայի պատերազմը չէ եւ չկա հավանական սցենար, որի դեպքում Իսրայելն ու Ամերիկան կստանան այն, ինչ ցանկանում են։ Հուսան, որ Ամերիկայի՝ Իրանում իշխանափոխության հասնելու ձգտումները միայն հռետորաբանություն են։ Միաժամանակ՝ Իսրայելը բացահայտորեն է փգտում հասնել Իսլամական Հանրապետությունում իշխող վարչակարգի փոփոխությանը եւ ամենայն հավանականությամբ նրան քիչ է հետաքրքրում, թե ով է ղեկավարելու Իրանը՝ իշխանափոխությունից հետո»,- գրել է օմանցի նախարարը։

Բացի այդ, ըստ օմանական պետության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի, Իսրայելը կարողացել է համոզել Միացյալ Նահանգներին այն բանում, որ Իրանն այնքան է թուլացած, որ անվերապահ կապիտուլյացիան հնարավոր կլինի ռազմական հարձակմամբ եւ Գերագույն առաջնորդի սպանությամբ։ Մինչդեռ Իրանի ցանկություններն իրականություն դարձնելու համար Ամեիկան ստիպված կլինի երկարատեւ ռազմական գործողությունների մեջ գտնվել եւ ցամաքային զորքեր ներգրավել։ Այս ամենը որքան էլ տհաճ, սակայն ըստ նախարար ալ-Բուսայիթիի, ցույց են տալիս, որ Ամերիկան կորցրել է սեփական արտաքին քաղաքականության հանդեպ վերահսկողությունը եւ այդ մասին պետք է խոսել ու բարձրաձայնել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ

Վախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ Thu, 19 Mar 2026 20:22:40 +0400 Այսօր հերթական հրեշավոր բանը կատարվեց …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով