Իրանցի դիվանագետների են արտաքսել
Sun, 22 Mar 2026 16:00:00 +0400

Սաուդյան Արաբիան իր տարածքում գործող Իրանի դիվանագիտական առաքելության հինգ դիվանագետների հայտարարել է «պերսոնա նոն գրատա»։ Այս մասին հայտնում է Ash-Sharq պարբերականը։ Սաուդական իշխանությունները 24 ժամ ժամանակ են տվել, որպեսզի «պերսոնա նոն գրատա» հայտարարված իրանցի դիվանագետները լքեն Սաուդյան Արաբիայի տարածքը։ «Պերսոնա նոն գրատա» հայտարարված դիվանագետների ցանկում են՝ Իրանի դեսպանության ռազմական կցորդն ու նրա օգնականը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր