Օրական մինչեւ քանի բաժակ թեյն է օգտակար

Օրական մինչեւ քանի բաժակ թեյն է օգտակար

Mon, 23 Mar 2026 23:00:12 +0400


Թեյը օգտակար ըմպելիք է։ Այն դրականորեն կարող է ազդել մարդու սիրտ-անոթային համակարգի վրա։ Սակայն կարեւոր է, որպեսզի պահվի չափավորությունը։ Մարդու համար, եթե անհատական հատուկ ցուցում կամ սահմանափակում չկա, օգտակար է 3-5 բաժակ թեյը՝ օրական կտրվածքով։ Այս մասին հայտարարել է ռուս մասնագետ Անաստասիա Եֆիմովան։ «Կանոնավոր կերպով եւ մշտապես թեյի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդություններից մահանալու կամ ինսուլտի հավանականությունը։

Ու կապ չունի՝ կանաչ թեյ է մարդն օգտագործում, թե՝ սեւ։ Օգտակարությունը հաստատված են գիտական տարբեր հետազոտություններով։ Սակայն չպետք է մոռանալ այն, թե մարդը որքան զգայուն է կոֆեինի նկատմամբ եւ կան արդյոք հատուկ սահմանափակումներ կամ ցուցումներ։ Օրինակ, հայտնի է, որ քնի խանգարում ունեցողներին օրվա երկրորդ կեսին խորհուրդ չի տրվում թեյ խմել։ Միաժամանակ նաեւ՝ պետք է պահպանել չափավորությունը, քանի որ չափից դուրս շատ թեյի օգտագործումն էլ կարող է վնասակար լինել»։ Մասնագետը նկատել է, որ մեկ բաժակ թեյի մեջ պարունակվում է 30-50 միլիգրամ կոֆեին եւ եթե օրական չափից դուրս շատ է մարդը թեյ խմում, ապա կարող է ունենալ տագնապային ապրումներ, սրտի աշխատանքի խանգարումներ, անքնություն։ Ցանկալի է, ըստ Եֆիմովայի, որ թեյ խմելու եւ սննդառության պահերը մարդու մոտ լինեն տարբեր, որովհետեւ կան նյութեր, որոնք յուրացումը թեյը կարող է դանդաղեցնել կամ նույնիսկ խոչընդոտել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Խաբողներ միշտ են եղել եւ էլի են լինելու, մենք չպետք է խաբվենք

«Հրապարակ»․ Խաբողներ միշտ են եղել եւ էլի են լինելու, մենք չպետք է խաբվենք Sat, 28 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով