Երկուշաբթի , 30 Մարտի 2026

Պատերազմը մո՞տ է ավարտին․ Իրանն ու ԱՄՆ-ն գաղտնի բանակցում են

Պատերազմը մո՞տ է ավարտին․ Իրանն ու ԱՄՆ-ն գաղտնի բանակցում են

Tue, 24 Mar 2026 13:30:35 +0400


Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆի հետ, որի ընթացքում պարզվել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է շարժվել համաձայնագրի ուղղությամբ, հաղորդում է Ynet-ը։

Զրույցին ծանոթ աղբյուրներին հղում անելով՝ պորտալը նշում է, որ Արաղչին իր ամերիկացի գործընկերներին ասել է, թե Իրանը նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիից ստացել է «արագ լուծման» հավանություն, եթե Թեհրանի պայմանները կատարվեն։

Բացի այդ նշվում է, որ հեռախոսազրույցը, որին մասնակցել է նաև ԱՄՆ հատուկ դեսպանորդ, Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, վկայում է կողմերի շարունակական շփումների մասին՝ չնայած Թեհրանի կողմից բանակցությունների հրապարակային ժխտումներին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ արդյունավետ բանակցությունների մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իմ որդու կյանքը «միֆ» չէ, իմ որդու զոհվելը «միֆ» չէ

Իմ որդու կյանքը «միֆ» չէ, իմ որդու զոհվելը «միֆ» չէ Mon, 30 Mar 2026 15:42:33 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով