Մոսկվան հակադարձում է՝ Իրանին չի օգնում հետախուզական տվյալների հարցում
Fri, 27 Mar 2026 12:30:42 +0400

Ռուսաստանը Իրանին չի օգնում հետախուզական տվյալների հարցում։ Այս հայտարարությունն արել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ունենք։ Իրանին որոշ տեսակների ռազմական արտադրանք ենք մատակարարել ենք, սակայն մենք չենք ընդունում այն մեղադրանքներին, թե օգնում ենք Իրանին հետախուզական տվյալների հարցում», – ասել է ՌԴ նախարարը «France TV»-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ բոլորը գիտեն Պարսից ծոցում ԱՄՆ ռազմաբազաների կոորդինատները, և զարմանալի չէ, որ Իրանը գրոհում է դրանք։ Ռազմական գործին ծանոթ յուրաքանչյուր ոք հասկանում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներն օգտագործվել են հետախուզական տվյալներ, արբանյակներից տեղեկություններ հավաքելու և փոխանցելու համար։
«Այն, որ այդ բազաները այժմ պարբերաբար հարձակումների են ենթարկվում, առանց որևէ պատճառի սկսված արկածախնդրության հետևանք է։ Իզուր չէ, որ ամերիկացիները իրենց զորքի մեծ մասը տարհանել են այդ բազաներից։ Դա ևս ցույց է տալիս, որ նրանք գիտեին, թե ինչ է տեղի ունենալու։ Ագրեսիա սկսելով՝ նրանք դավաճանեցին իրենց արաբ դաշնակիցներին», – ասել է Լավրովը։
Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում Իրանի ուղղությամբ հարձակվելը հարցեր է առաջացնում ամերիկացի բանակցողների նկատմամբ։ Նա հիշեցրել է, որ Իրանի դեմ նման ագրեսիա էր սանձազերծվել նաև անցյալ տարի՝ բանակցությունների թեժ պահին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր