Հինգշաբթի , 9 Հուլիսի 2026

Փաշինյանն ընտրել է երկրորդ ճանապարհը

Փաշինյանն ընտրել է երկրորդ ճանապարհը

Fri, 27 Mar 2026 12:38:17 +0400


«Եթե քաղաքական գործչի քաղաքականության հետևանքը հազարավոր զոհերն են լինում, վիրավորները, գերեվարվածները, տարածքային կորուստները, ապա նա երկու ճանապարհ ունի՝ կամ պետք է ներողություն խնդրի և հրաժարական տա, կամ անարդյունք պայքարի՝ փորձելու ցույց տալ, որ ինքը ստեղծված իրողությունների և ողբերգությունների շղթայի հետ որևէ առնչություն չունի: Փաշինյանը ընտրել է երկրորդ ճանապարհը»,-այս մասին քիչ առաջ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խորհրդարանում կայացած ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Արցախի քաղաքական էլիտան է փախել է Արցախից։

Պատգամավորը հակադարձել է այդ տեսակետին՝ նշելով, որ հենց Հայաստանի գործող իշխանությունն է քաղաքական իրավիճակից ելնելով հրաժարվել Արցախի հարցում նախկինում որդեգրած սկզբունքներից ու մոտեցումներից։ Նրա խոսքով՝ վարչապետը այս հարցում արդեն մի քանի անգամ փոխել է իր դիրքորոշումը։

«Հայաստանի իշխանությունն է, որ քաղաքական իրավիճակից ելնելով՝ փախչել է Արցախի հարցով իր սկզբունքներից և մոտեցումներից»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վաղը ձեզ վրա էլ առաջին քարը կնետեն նրանք, որոնց ամենաշատն եք օգնել

Վաղը ձեզ վրա էլ առաջին քարը կնետեն նրանք, որոնց ամենաշատն եք օգնել Thu, 09 Jul …