Շաբաթ , 22 Օգոստոսի 2026

ՍԴ որոշումները էականորեն փոխում են օրենսդիր իշխանության կազմը

ՍԴ որոշումները էականորեն փոխում են օրենսդիր իշխանության կազմը

Thu, 09 Jul 2026 19:13:27 +0400


Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի գնահատմամբ 2026 թվականի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում խորհրդարանի կազմը չի ձևավորվել ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Այս գնահատականը հիմնված է ոչ միայն նախընտրական շրջանում արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ընտրովի քրեական հետապնդումների, վարչական լծակների չարաշահման, այլ նախևառաջ 2026 թվականի հունիսի 14-ին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և հուլիսի 4-ին՝ Սահմանադրական Դատարանի կայացրած որոշումների վրա, որոնք ուղիղ հակասում են Ընտրական օրենսգրքի պահանջներին և էականորեն փոխում են օրենսդիր իշխանության կազմը՝ ամրագրելով մեկ կուսակցության գրեթե բացարձակ իշխանությունը՝ չարտացոլելով ընտրողների կամքը։

Նախընտրական և հետընտրական շրջանում ընտրախախտումների առնչությամբ ուժային կառույցների գործողությունները եղել է հայեցողական և խտրական։ Թեև առկա էին իշխանությունների օգտին համանման ընտրախախտումների հստակ և արժանահավատ վկայություններ, Հակակոռուպցիոն կոմիտեի գործողություններն ուղղված էր բացառապես ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների և աջակիցների դեմ։ Մանրամասներն ու հիմնավորումները հասանելի են ամբողջական Հայտարարությունում։

Ըստ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական բանտարկյալի սահմանման (Բանաձև 1900 (2012)) d չափանիշի՝ քաղաքական բանտարկյալ է համարվում նաև այն անձը, որը, քաղաքական դրդապատճառներով, ազատազրկվել է խտրական եղանակով՝ համեմատած այլ անձանց։ Այս հիմնավորմամբ և իշխանության աջակիցների անպատժելիության պայմաններում քաղաքական բանտարկյալի կարգավիճակին են համապատասխանում բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն ու աջակիցները, որոնք ազատությունից զրկվել են ընտրովի քրեական հետապնդումների պատճառով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանն ու Ալիեւը փորձում են «կապել» ցանկացած ապագա հայկական իշխանության ձեռքերը

Փաշինյանն ու Ալիեւը փորձում են «կապել» ցանկացած ապագա հայկական իշխանության ձեռքերը Fri, 21 Aug 2026 …