ՆԱՏՕ-ին իրենց անդամակցությունը արմատապես կվերանայեն
Mon, 13 Apr 2026 23:50:20 +0400

Միացյալ Նահանգները մտադիր է շատ լուրջ կերպով վերանայել իր մասնակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։ «Մենք տրիլիոնավոր դոլարներ ենք ծախսում ՆԱՏՕ-ի վրա, որպեսզի նրանց օգնենք ամուր մնալ Ռուսաստանի դեմ իրենց դիրքերում։ Սակայն եթե մտածենք այդ ուղղությամբ, ապա մենք ենք, որ կանգնած ենք Ռուսաստանի դեմ հանդիման։ Ու ես վաղուց եմ եկել այն կարծիքին, որ դա մի փոքր ծիծաղելի է։ Ու մենք տրիլիոններ ենք ծախսում դրա վրա։ Կարծում եմ նաեւ, որ դա շատ լուրջ վերատեսության կենթարկվի»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները տրիլիոններ է ծախսում ՆԱՏՕ-ի վրա, իսկ դաշինքը Միացյալ Նահանգներին չօգնեց վերջին Իրանական էսկալացիայի ժամանակ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր