Երկուշաբթի , 3 Օգոստոսի 2026

Տարվա հարսանիքը․ հայտնի են մանրամասներ

Տարվա հարսանիքը․ հայտնի են մանրամասներ

Sun, 02 Aug 2026 18:15:23 +0400


Պորտուգալիայի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա հարսնացուն՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, վերջապես կօրինականացնեն իրենց հարաբերությունները։

Ինչպես հայտնում է բրիտանական հեղինակավոր Daily Mail պարբերականը, զույգի հարսանյաց շքեղ արարողությունը կկայանա արդեն առաջիկա հանգստյան օրերին՝ Ռոնալդուի հայրենի Մադեյրա կղզում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պսակադրության պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու Ֆունշալ քաղաքի Մայր տաճարում, որից հետո նորապսակներն իրենց հյուրերի հետ կտեղափոխվեն հնգաստղանի հյուրանոց՝ տոնելու այս կարևոր իրադարձությունը։

Միջոցառման գաղտնիությունն ու հյուրերի անվտանգությունն ապահովելու նպատակով հյուրանոցի ղեկավարությունն արդեն տեղեկացրել է մյուս հանգստացողներին, որ ուրբաթ և շաբաթ օրերին համալիրի երկու հարկերն ու մի քանի բարային գոտիներ ամբողջությամբ փակ են լինելու կողմնակի անձանց համար։

Հիշեցնենք, որ Ֆունշալը Կրիշտիանու Ռոնալդուի ծննդավայրն է, ինչն այս իրադարձությանն առանձնահատուկ, խորհրդանշական իմաստ է հաղորդում։

Ռոնալդուն և Ջորջինան հանդիպում են դեռևս 2016 թվականից և համատեղ երեխաներ են մեծացնում, սակայն պորտուգալացի ֆուտբոլիստը սիրելիին ամուսնության պաշտոնական առաջարկություն է արել միայն վերջերս՝ 2025 թվականին։ Ըստ ամենայնի, սպորտային աշխարհին սպասվում է տարվա ամենաքննարկվող ու տպավորիչ հարսանիքներից մեկը։ Գրում է Armsport-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ալլա Պուգաչովան կորցրել է «բարոնուհի ֆոն Օրբախ» ապրանքանիշը

Ալլա Պուգաչովան կորցրել է «բարոնուհի ֆոն Օրբախ» ապրանքանիշը Mon, 03 Aug 2026 20:30:04 +0400 Երգչուհի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով