Հինգշաբթի , 27 Օգոստոսի 2026

Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ

Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ

Wed, 26 Aug 2026 22:40:08 +0400


Ադրբեջանի քարոզչամեքենան անթաքույց ոգեւորությամբ է արձանագրում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Հասկանալի է ադրբեջանցիների ոգեւորությունը։ Եվ այստեղ հարցը նույնիսկ այն չէ, որ Քոչարյանի հանդեպ կարող է լինել բարդույթ, որը «հագենում» է ներկայումս։

Առհասարակ, Ադրբեջանը միշտ ոգեւորությամբ է աձանագրելու այն փաստը, որ Հայաստանի քաղաքական կառավարման ղեկին է մի ուժ, որի կենսունակության լիցքը ներքին բաժանարար գծեր ու անհանդուրժողություն խորացնելն է։ Բաքվին մնում է միայն հմտորեն խթանել այդ լիցքերը։ Իսկ այդ հմտությունը, Ադրբեջանն ունի՝ դժբախտաբար։

Հիշո՞ւմ եք 2020 թվականի պատերազմի շեմին Նիկոլ Փաշինյանի՝ Հանրայինին տված, սակայն եթեր չգնացած հարցազրույցը, որի առնչությամբ նա ազդարարել էր, թե կասի բանր, որ կքանդի Ադրբեջանը ներսից։ Նա նույնիսկ ասել էր մի առիթով, թե Ալիեւը իրեն մտահոգություն է հայտնել, որ հանկարծ Հայաստանում տեղի ունեցածով չփորձի այսպես ասած ոգեւորել Ադրբեջանի հանրությանը։

Իրակա՞ն է դա, թե՞ ոչ։ Դժվար է ասել։ Հետո Ալիեւն ասեց՝ արդեն պատերազմից հետո, թե իրենք մասնակցություն են ունեցել Հայաստանում 2018–ին տեղի ունեցածին։ Ինքս ամեն դեպքում թերահավատ եմ։ Բայց այն, որ Հայաստանի ներքին դաշտում ադրբեջանական ինֆորմացիոն–քարոզչական ներկայություն կա, ու այն ներկայումս առավել լայն է կիրառվում, ակնառու է»,-գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարքվել է

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարքվել է Wed, 26 Aug 2026 14:37:53 +0400 ԱԺ պատգամավոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով