Հինգշաբթի , 6 Օգոստոսի 2026

Մոսկվան պնդում է՝ Հայաստանը ռուսականից բացի «երբեք» այլ գազ չի ունենա

Մոսկվան պնդում է՝ Հայաստանը ռուսականից բացի «երբեք» այլ գազ չի ունենա

Sun, 31 May 2026 17:30:28 +0400


Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը ռուսականից բացի այլ գազ «երբեք» չի ունենա, և որ շուկայական գներին անցումը կարող է բարդացնել մատակարարման իրավիճակը։

«Մենք շատ լավ ծանոթ ենք գազի շուկայում ստեղծված իրավիճակին։ Ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի։ Միակ հարցն այն է, թե որտեղից է Հայաստանը ստանալու ռուսական գազ և որ միջնորդին է վճարելու», – ասել է Օվերչուկը։

Նրա խոսքով, եթե Հայաստանը հրաժարվի ռուսական գազից, իրավիճակը «շատ դժվար կլինի», ինչը Մոսկվան չի ցանկանում։ Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ Եվրոպան դեռևս ստանում է ռուսական գազ։

«Այսպիսով, նրանք պարզապես պետք է նայեն քարտեզին։ Նայել նրան, թե ինչ խողովակաշարեր են դեռևս գործում այնտեղ, և անմիջապես կտեսնեն, թե ումից են ստանալու ռուսական գազ։ Դե, իհարկե, հաշվի առնելով 30% արտահանման մաքսատուրքը, հաշվի առնելով, որ սա կլինի շուկայական գինը, և հաշվի առնելով, որ միջնորդները նույնպես կցանկանան ստանալ իրենց բաժին շահույթը», – նշել է Օվերչուկը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վերջապես Հայաստանը լուրջ քայլ կանի դեպի Եվրոպա

Վերջապես Հայաստանը լուրջ քայլ կանի դեպի Եվրոպա Wed, 05 Aug 2026 19:45:58 +0400 Հայաստանում ԵՄ …