Աշխարհի ամենածեր շունը սատկել է
Mon, 18 May 2026 23:00:09 +0400

Ֆրանսիայում 30 տարեկանում սատկել է Լազար անունով շունը, որը համարվում էր աշխարհի ամենածեր շունը, հայտնում է AFP-ն։ Շունը պատկանել է Օֆելի Բուդոլին։ Լազարը եղել է պապիյոն կամ ֆրանսիական թոյ-սպանիել ցեղատեսակի։ Ծնվել էր 1995 թվականին։
Նախկին տիրոջ մահվանից հետո Բուդոլը Լազարին վերցրել էր շների պահման կենտրոնից։ Վերջին շրջանում շունը հիմնականում եղել է քնած, վատ է տեսել ու լսել։ Գինեսի ռեկորդների գիրքը Լազարին ճանաչել աշխարհի ամենածեր շուն չի կարող, քանի որ հայտը շան կենդանության օրոք չի ներկայացվել Բուդոլի կողմից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր