Քանի տարեկան է աշխարհի ամենածեր կետ ձուկը

Քանի տարեկան է աշխարհի ամենածեր կետ ձուկը

Fri, 24 Jul 2026 22:15:15 +0400


Աշխարհի ամենածեր գրենլանդական կետ ձուկը 211 տարեկան է։ Կաթնասունների շրջանում կետ ձկները շարունակում են առաջատարը լինել կյանքի տեւողությամբ։ Կետորսությունը, որ հայտնի է դեռ 19-րդ դարից, զգալիորեն ազդել է կետ ձկան պոպուլյացիայի տարիքային կազմի վրա։ Կետորսները հիմնականում կենտրոնացած են եղել մեծ չափսեր ունեցող ծեր ձկների վրա, հետեւաբար՝ այժմյան պոպուլյացիայում հիմնականում երիտասարդ առանձնյակներ են։

Կետազգիները նաեւ տպավորիչ մտավոր կարողություններ ունեն։ Դելֆինները կարող են ճանաչել իրենք իրենց հայելու մեջ արդեն յոթ ամսեկան տարիքում։ Մարդկանց մոտ այդ հատկանիշը ձեւավորվում է ընդամենը մեկ տարեկանում։ Կետերի որոշ տեսակներ սերնդից սերունդ գիտելիքների փոխանցման կարողություն ունեն, կարող են հաղորդակցվել միմյանց հետ եւ այլն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

71 տարեկան ակադեմիկոսը ո՞նց չխելագարվի, ո՞նց ընդունի, որ իրավունքը կարելի է ծաղրել

71 տարեկան ակադեմիկոսը ո՞նց չխելագարվի, ո՞նց ընդունի, որ իրավունքը կարելի է ծաղրել Sat, 18 Jul …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով