Երկուշաբթի , 28 Սեպտեմբերի 2026

Կանաչ ծառերի սպանդի համար ո՞վ է պատասխան տալու

Կանաչ ծառերի սպանդի համար ո՞վ է պատասխան տալու

Fri, 24 Jul 2026 22:00:29 +0400


Թողնես՝ անխտիր բոլորը խոսեն բնության պահպանման, կենդանիների խնամքի մասին ու սին պաթոսը փաթաթեն ժողովրդի պարանոցին: Բաղրամյան 58 հասցեով օրը քանի՞ անձ է անցնում-դառնում, օրը քանի՞ պաշտոնյա է ելումուտ անում մայթի երկայնքով: Ոչ ոք չի նկատո՞ւմ աղբամանների մեջ կտրած, գցած կանաչ փարթամ ծառերը: Ոչ ոքի չի՞ հուզում այն հարցը, թե ով ու ինչ նպատակով է առողջ ճյուղերը՝ տերեւները վրան, կտրել գցել աղբամանը: Աղբահանություն իրականացնող անձնակազմը իր վերադասին չի հարցնո՞ւմ կամ տեղյակ չի՞ պահում, թե ինչ իրավունքով են ծառը կտրում նետում:

Տոտալ անտարբերություն, ոչ միայն՝ քաղաքապետարանի, համայնքապետարանի, Կանաչապատում եւ շրջակա միջավայրի ՀՈԱԿ-ի, աղբահանության աշխատակիցների, այլ նաեւ հասարակ քաղաքացիների կողմից: Շենքում բնակվողների տարածքով անցուդարձ անողների, խանութ աշխատացնողների կողմից չի՞ նկատվում աղետը…

Հետո թողնեն մեծ-մեծ խոսեն՝բնապահպաններն ու մնացածը, թե բա՝ պահենք բնությունը, բայց դրա համար «նա վսյակի» մեզ գրանտներ ուղարկեք: Երեւան քաղաքի ավագանու անդամնե՛ր, բա նստած քաղաքապետարանի նիստերին, ձեզ կոտորելով, ներկայացնում եք իբր սրտացավ եք Երեւանի համար, ո՞ւր եք, ինչո՞ւ ձայններդ չի լսվում: Հա, չէիք տեսել, լավ կներեք, վայելեք ձեր ծովափնյա հանգիստները: Հետո հենց վերադառնանք, նոր կլացեք…

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր Երեմիա

Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր Երեմիա Sun, 27 Sep 2026 23:35:44 …