Չորեքշաբթի , 17 Հունիսի 2026

Չինաստանն անդադար աշխատում է՝ Մերձավոր Արեւելքում դեէսկալացման շուրջ․ Վան Յի

Չինաստանն անդադար աշխատում է՝ Մերձավոր Արեւելքում դեէսկալացման շուրջ․ Վան Յի

Wed, 27 May 2026 20:30:26 +0400


Չինաստանն անդադար աշխատում է՝ Մերձավոր-Արեւելյան հակամարտության դե-էսկալացման շուրջ։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Յին։ Վերջինս մանրամասնել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չորս դրույթից կազմված նախագիծ է ներկայացրել, մատնանշելով դրանով այն հիմնական ուղղությունները, որոնցով կարելի է առաջ շարժվել՝ Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման համար։

Բացի այդ, Պեկինը կապի մեջ է հիմնական հետաքրքրված կողմերի հետ, ինչպես նաեւ՝ միջազգային եւ ռեգիոնալ գործընկերների հետ այդ հարցով։ Վան Յին հայտարարել է նաեւ, որ Պեկինը հանդես է գալիս ռեգիոնի բոլոր երկրների ինքնիշխանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության օգտին։ Նաեւ՝ որպեսզի անխաթար պահպանվեն քաղաքացիական ենթակառուցվածքները, էներգետիկ համակարգերը եւ ազատ գործի նավագնացությունը։ Պեկինում նաեւ կարծում են, որ պետք է անվերապահ կատարել միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահանջները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հենց այս արժեքների շուրջ էլ պետք է կառուցենք Հայաստանի վաղվա օրը․ Ծառուկյան

Հենց այս արժեքների շուրջ էլ պետք է կառուցենք Հայաստանի վաղվա օրը․ Ծառուկյան Thu, 04 Jun …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով