Կիրակի , 26 Հուլիսի 2026

Աշխարհի ամենածեր փիղը սատկել է

Աշխարհի ամենածեր փիղը սատկել է

Fri, 12 Jun 2026 22:30:30 +0400


Շանհայի կենդանաբանական այգում սատկել է աշխարհի ամենածեր ասիական փիղը՝ Բամոն։ Վերջինս 65 տարեկան էր։ Բամոն, որը արու էր, ծնվել էր 1961 թվականին, Մյանմայում, իսկ 1967 թվականին նրան տեղափոխել էին Չինաստան։ 1973 թվականին գտնվել է Շանհայի կենդանաբանական այգում։ Եղել է շատ խելացի, կարողացել է որոշ տրյուկներ կատարել, զվարճացնել կենդանաբանական այգու այցելուներին։ Նշենք, որ ներկայումս Շանհայի կենդանաբանական այգում ծեր կենդանիների խնամքի հատուկ մեխանիզմ է ներդրված, որի շնորհիվ էլ կենդանիների կյանքը բավականին հնարավոր է լինում երկարաձգել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Բարձրագույն կրթությունը պարտադի՞ր է

«Հրապարակ». Բարձրագույն կրթությունը պարտադի՞ր է Sat, 18 Jul 2026 13:15:24 +0400 Վայոց ձորի մարզի Արտաբույնք …