ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ․ Ռյուտե
Fri, 27 Mar 2026 12:43:15 +0400

ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել երկխոսությունն ու համագործակցությունը Հայաստանի հետ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այս մասին նշել է իր 2025 թվականի զեկույցում։
«Հարավային Կովկասը կարևոր է ՆԱՏՕ-ի անվտանգության համար։ 2025 թվականին ՆԱՏՕ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ արձանագրված նշանակալի առաջընթացը։ ՆԱՏՕ-ն նաև ողջունել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը խաղաղության գործընթացին։
Անցյալ տարվա օգոստոսին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ էր տարածաշրջանային անվտանգության և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել երկխոսությունն ու համագործակցությունը երկու երկրների հետ», – իր 2025 թվականի զեկույցում նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր