Հինգշաբթի , 2 Ապրիլի 2026

Դատախազությունն ընթացք է տվել Փաշինյանի դեմ դիմումին

Դատախազությունն ընթացք է տվել Փաշինյանի դեմ դիմումին

Fri, 27 Mar 2026 20:14:01 +0400


44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց։ Նրանք հանցագործության մասին հաղորդում են ներկայացնել դատախազություն՝ կապված օրեր առաջ ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ։ Մասնավորապես, նա ԱԺ–ում հայտարարել էր. «2020–ին գիտակցված զոհողության են գնացել և դրա արդյունքում է, որ ձեռք են բերել պետություն ու անկախություն։ Դրանից առաջ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան և զոհել իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր շահերի համար, պետության, մեր ինքնության, մեր ապագայի համար»։

Նրանք հենց դատախազության դիմաց ստորագրահավաք էին իրականացնում, որպեսզի համապատասխան դիմումը մուտքագրեն դատախազության աշխատակազմ։

Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին, որ համապատասխան կարգով դիմումին ընթացք են տվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանական մամուլը Փաշինյանի կատակի և Մոսկվա այցի մասին

Ադրբեջանական մամուլը Փաշինյանի կատակի և Մոսկվա այցի մասին Wed, 01 Apr 2026 20:05:43 +0400 Նիկոլ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով