Կիրակի , 2 Օգոստոսի 2026

Անահիտ Կիրակոսյանն անդրադարձել է իր տան հրդեհվելու մասին լուրերին

Անահիտ Կիրակոսյանն անդրադարձել է իր տան հրդեհվելու մասին լուրերին

Sun, 29 Mar 2026 15:15:28 +0400


Վերջին օրերին համացանցում, հատկապես «Ժամանց» հարթակում, ակտիվորեն շրջանառվում էր աղմկահարույց մի հրապարակում՝ «Մեծ դժբախտություն է պատահել․ Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել է և ամբողջությամբ այրվել․ նրան օգնություն է պետք» վերնագրով։ Լուրը կարճ ժամանակում լայն արձագանք էր ստացել՝ անհանգստություն ու շփոթ առաջացնելով օգտատերերի և դերասանուհու երկրպագուների շրջանում։ Ստեղծված իրավիճակին արձագանքել է հենց Անահիտ Կիրակոսյանը՝ շտապելով հերքել տարածվող տեղեկությունը։ Իր պաշտոնական էջում նա պարզաբանել է, որ խոսքը իր մասին չէ․ «Ես չեմ, սիրելիներ, նյութը իմ մասին չէ»։ Դերասանուհին նաև տեսանյութ է հրապարակել՝ համոզելու համար հետևորդներին, որ ինքն առողջ և ապահով է, և որևէ նման միջադեպ իրականում տեղի չի ունեցել։ Նա կոչ է արել զգոն լինել և չհավատալ կեղծ ու սենսացիոն բնույթի հրապարակումներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մանրամասներ՝ Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքի մասին

Մանրամասներ՝ Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքի մասին Fri, 31 Jul 2026 20:00:34 +0400 Մոլդովական փողոցում …