Մարզպետարանից ազատվել է, որ կենտրոնանա ԸԸՀ նախագահի պաշտոնի վրա
Mon, 30 Mar 2026 15:45:58 +0400

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մարտի 3-ին, հիմք ընդունելով Յուրա Բազինյանի դիմումը, որոշել է նրան ազատել մարզպետի օգնականի պաշտոնից։ Յուրա Բազինյանը Նիկոլ Փաշինյանի ու մարզպետ Հայկ Ղալումյանի ընկերն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ Յուրա Բազինյանը Իջևան կենտրոնով Տավուշի մարզի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է։ Բազինյանը, փաստորեն, իր դիմումի համաձայն հրաժարվել է մարզպետի օգնականի պաշտոնից, որ կենտրոնանա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի վրա։
2022թ․ դեկտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորել է Իջեւան քաղաքում գործող թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նոր կազմ։ Հին կազմի նախագահ Աիդա Սարգսյանը դարձել է հանձնաժողովի անդամ, իսկ թիվ 38 ԸԸՀ նախագահ է ընտրվել Յուրա Բազինյանը՝ Հայկ Ղալումյանի արդեն նախկին օգնականը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր