Սրբազան շարժման ակցիայի մասնակցի արդարացման վճիռը Վճռաբեկը չի փոփոխել
Mon, 30 Mar 2026 23:02:05 +0400

Վճռաբեկ դատարանը մերժեց դատախազի ներկայացրած բողոքն արդարացված պաշտպանյալիս` Սրբազան շարժման օրերին Սարկավագի փողոցում քաղաքացիական ակցիայի մասնակից Սերգեյ Առաքելյանի արդարացման վճիռը թողնելով անփոփոխ․ գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը։
«Ի սկզբանե նախաձեռնված այս քաղաքական հետապնդումը ևս ձախողվեց, վարույթն ավարտվեց պաշտպանության կողմի հաղթանակով՝ ամրագրվելով դատական բոլոր ատյաններում»,- նշել է նա։

Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր