Երկուշաբթի , 6 Ապրիլի 2026

Թրամփը պատրաստ է դադարեցնել պատերազմը Իրանի դեմ, բայց․․

Թրամփը պատրաստ է դադարեցնել պատերազմը Իրանի դեմ, բայց․․

Tue, 31 Mar 2026 11:00:26 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին հայտնել է, որ պատրաստ է դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունը, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին։

Ըստ պարբերականի տվյալների՝ վերջին օրերին ամերիկյան վարչակազմը եկել է այն եզրակացության, որ նեղուցի լիակատար ապաշրջափակման փորձը կարող է զգալիորեն երկարաձգել հակամարտությունը՝ դուրս գալով ի սկզբանե նախատեսված 4–6 շաբաթվա սահմաններից։

Ուստի Վաշինգտոնը մտադիր է կենտրոնանալ գործողության հիմնական խնդիրների վրա՝ Իրանի ռազմածովային պոտենցիալի թուլացում, Իրանի հրթիռային հնարավորությունների կրճատում և մարտական գործողությունների ակտիվ փուլի ավարտ՝ հետագայում նավագնացության ազատությունը վերականգնելու համար դիվանագիտական ճնշումն ուժեղացնելու պայմանով։

Ինչպես նշում է WSJ-ն, հակամարտության ավարտը առանց նեղուցի բացման կարող է հանգեցնել այս ռազմավարական երթուղու նկատմամբ Իրանի վերահսկողության ուժեղացմանը, իսկ այն ապաշրջափակելու բարդ գործողությունը կհետաձգվի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսրայելը հարվածել է Իրանի պետական ​​հեռուստաընկերությանը․ զոհեր կան

Իսրայելը հարվածել է Իրանի պետական ​​հեռուստաընկերությանը․ զոհեր կան Sun, 05 Apr 2026 12:30:16 +0400 Հարձակման …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով