Պետական ողջ ապարատը գործի է դրվել ոչ պետության համար
Tue, 31 Mar 2026 10:53:46 +0400

«Իշխանությունը գործընթացի անունը դրել է ընտրություն, սակայն իր ընտրական հաջողությունն ամրագրելու համար օրենքները, ըստ իրավիճակի, մեկնաբանում և կիրառում է: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ում ուզում են՝ բռնում են․ կարևոր չէ, թե ինչ հոդված կկիրառեն, ում ուզում են՝ թիրախավորում են՝ անկախ թեմայից կամ առիթից»,- հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Դեռ չեմ խոսում են այն մասին, թե ինչպես է պետական ողջ ապարատը գործի դրվել ոչ թե պետության, այլ կոնկրետ քաղաքական խմբի շահերը սպասարկելու համար։ Իսկ իրենց հովանավորող ու մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վրա աչք փակող արևմտյան դերակատարներն ու կառույցներն էլ խրախուսում են Հայաստանում բռնատիրության կառուցումն ու ժողովրդավարության «հուղարկավորությունը»»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր