Երկուշաբթի , 27 Ապրիլի 2026

Դաշնակցությունը մարդասիրական օգնություն է փոխանցել Իրանին

Դաշնակցությունը մարդասիրական օգնություն է փոխանցել Իրանին

Tue, 31 Mar 2026 15:40:45 +0400


Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի կողմից այսօր դեղեր և դեղորայքային պարագաներ են փոխանցվել ՀՀ-ում Իրանի դեսպանությանը:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ մարդասիրական այս օգնությունը երախտագիտության դրսևորում է Իրանի ժողովրդի հանդեպ, քանի որ Հայաստանի և Արցախի դժվարին օրերին հարևան և բարեկամ Իրանը եղել է հայ ժողովրդի կողքին:

«Իհարկե, ոչ մի օգնություն էլ չի մեղմի բարեկամ Իրանի ժողովրդի ցավը, սակայն որպես մարդ, որպես բժիշկ, պարտավոր ենք ցավի ու վշտի մեջ գտնվող մարդկանց կողքին լինելու»,- ասել է «Տոնոյան» բժշկական կենտրոնի վիրաբույժ, 44-օրյայի մասնակից Հենրիկ Մարգարյանը` փաստելով, որ բժշկական պարագաներն ընտրելիս իրեն օգնել է պատերազմին մասնակից լինելու փորձառությունը:
Մարդասիրական օգնությունն ընդունել է ՀՀ-ում Իրանի փոխդեսպանը՝ շնորհակալություն հայտնելով այս դժվարին օրերին Իրանի ժողովրդի կողքին լինելու համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին

Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Sat, 25 Apr 2026 17:30:49 +0400 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով